ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԷԼ ՀՅԴ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԷԼ ՀՅԴ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
21.02.2012 | 00:00

Այս ընտրութուններին ՀՅԴ ֆրակցիայի անդամ Արայիկ Գրիգոր-յանն ընտրողին կներկայանա առանց ՀՅԴ աջակցության, որպես անկուսակցական թեկնածու:
Նա առաջադրվելու է թիվ 18 ընտրատարածքում, ուր այս պահին պատգամավոր է Մանվել Ղազարյանը (ՀՀԿ-ական, «Վեդի ալկոյի» ղեկավար, որը 2008-ին ստորագրել էր հայտնի հայտարարության տակ և այն կարդացել Ազատության հրապարակում), որը չի առաջադրվելու:
Արայիկ Գրիգորյանն արդեն իսկ սկսել է աշխատել… ՀՀԿ-ի համար, սակայն առայժմ չի մտնելու ՀՀԿ:
Նրա վրա յուր «թաթիկն» է դրել Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ում դա համարում են նորմալ, քանի որ «համայնքը զորավոր» է, առայժմ կների:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ